Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոնղոլիայում նախագահ է ընտրվել ընդդիմադիր թեկնածուն

18:05, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Մոնղոլիայում նախագահ է ընտրվել ընդդիմադիր թեկնածուն

Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հալթամաագին Բաթուլագան: Նա իր մրցակցից` խորհրդարանի խոսնակ, Ազգային կուսակցության առաջնորդից առաջ է անցել ձայների 10%-ով:

«Մոնղոլիան հաղթեց,- հայտարարել է նորընտիր նախագահը,- ես այժմ էլ կսկսեմ տնտեսական խնդիրների լուծումն ու կազատեմ քաղաքացիներին պարտքերից, ինչպես խոստացել եմ»:

Հալթամաագին Բաթուլագան երիտասարդ տարիներին զբաղվել է ձյուդոյով և սամբոյով, եղել է մոնղոլական թիմի անդամ: Նա վաղուց է զբաղվում քաղաքականությամբ, ընտրվել է պատգամավոր, եղել է տրանսպորտի, այնուհետև արդյունաբերության նախախար:

17696 | 0
Facebook