Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականն իշխանություններին կոչ է անում Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

17:05, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ կոնգրեսականն իշխանություններին կոչ է անում Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Ցիցիլինը պատրաստվում է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը Վաշինգթոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի պատճառով:

Defensenews-ը հայտնում է, որ Ցիցիլինը համապատասխան լրացում է մտցրել 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում, որը պետք է քննարկվի հաջորդ շաբաթ:

Թուրքիան ծրագրում էր ավելի քան 100 կործանիչ գնել, ըստ որում` առաջինը նախատեսել էր ստանալ արդեն 2018 թվականին:

Ավելի վաղ կոնգրեսական Դեյվ Թրոթն ուղղում էր առաջարկել, որով արգելվելու էր Թուրքիային ատրճանակների վաճառքը, իսկ Դոն Բեյերը հանդես էր եկել նախաձեռնությամն որով նախատեսվում էր վիզա չտրամադրել Վաշինգթոնի միջադեպերին մասնակցած անձանց:

4822 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am