Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը

13:05, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
     Փոփ երգիչ Անդրեն այսօր դառնում է 38 տարեկան: Երաժշտական գործունեությունը սկսել է դեռ մանուկ հասակից: 6 տարեկանից հաճախել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասընթացների: Երեք տարի սովորելուց հետո, գրել է առաջին «Աղոթք» երգը` նվիրված Աստծուն: Արցախյան պատերազմի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում:15 տարեկանում մասնակցել է «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 1998-2002թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, արժանացել է ավելի քան 40 մրցանակների: 2006 թվականին «Without your love» երգով Աթենքում առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:
Անդրեն «Եվրոտեսիլ» երգի մրցույթում
Անդրեն «Եվրոտեսիլ» երգի մրցույթում

     2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
     Ծննդյան օրվա հետ կապված Անդրեն սոցցանցի իր էջերում լուսանկար էր հրապարակել և գրել. «Էլ չենք լինի մենք 17 տարեկան»:
Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը
16720 | 1
Facebook