Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները շրջանցելու նպատակով Պուտինի ինքնաթիռը «Մեծ քսանյակ»-ին հասնելու համար 500 կմ ավել է թռել

11:10, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
ՆԱՏՕ-ի երկրները շրջանցելու նպատակով Պուտինի ինքնաթիռը «Մեծ քսանյակ»-ին հասնելու համար 500 կմ ավել է թռել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Համբուրգում ընթացող «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին հասնելու համար ստիպված է եղել 500 կմ ավելի թռչել՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օդային տարածքները շրջանցելու համար: Այս մասին հայտնում է Reuters գոծակալությունը՝ FlightRadar24-ին հղմամբ:

FlightRadar24-ը հրապարակել է Պուտինի Իլ-96 ինքնաթիռի թռիչքի քարտեզը, որում երևում է, որ նախագահական օդանավը Բելառուսի ու Լեհաստանի վրայով անցնելու փոխարեն՝ թռել է Ֆինլանդիայի և Շվեդիայի չեզոք օդային տարածքներով, այնուհետև՝ Դանիայի ու Գերմանիայի վրայով:

ՆԱՏՕ-ի երկրները շրջանցելու նպատակով Պուտինի ինքնաթիռը «Մեծ քսանյակ»-ին հասնելու համար 500 կմ ավել է թռել
ՆԱՏՕ-ի երկրները շրջանցելու նպատակով Պուտինի ինքնաթիռը «Մեծ քսանյակ»-ին հասնելու համար 500 կմ ավել է թռել

Հիշեցնենք, որ երեկ Համբուրգում կայացել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնադ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի երկար սպասված առաջին հանդիպումը, որ տևել է նախատեսվածից ավելի՝ 2 ժամ 20 րոպե:

13646 | 1
Facebook