Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Զինյալ խմբի դատավարության ամենազավեշտական ծեսը դատավորին ինքնաբացարկ հայտնելն է. «Առավոտ»

10:55, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Զինյալ խմբի դատավարության ամենազավեշտական ծեսը դատավորին ինքնաբացարկ հայտնելն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են և առավել ևս լուսաբանում են դատական պրոցեսները, դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը և դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի և Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը և դա բնական է՝ ոստիկանության գնդի վրա զինված հարձակում գործողը կարող է նման վերաբերմունք ունենալ պետության նկատմամբ: Իրենց իրավունքն է: Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար ամբաստանյալների հեռացնելու նիստերի դահլիճից:
     Բայց ամենազավեշտական ծեսն, իմ կարծիքով, դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է: Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները, բայց «կողքից» դա ներկայանում է հետևյալ կերպ: Նախ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ ցանկացած փաստաբան կարող է ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի: Օրինակ` այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է: Որովհետև մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան լավ մասնագետներ, պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Վերջինս ընդմիջում է հայտարարում և հեռանում խորհրդակցական սենյակ: Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում, ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ և ասի՝ «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին, մտածեցի-մտածեցի և եկա այն եզրակացության, որ դուք, հարգելի փաստաբաններ, ճիշտ եք, ես վատ դատավոր եմ և չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք Հայաստանում գոնե մեկ նման դեպք: Եթե կա այդպիսի դատավոր, ապա նրա տեղը հաստատ դատարանում չէ: Նա պետք է վանական դառնա ինչ-որ մի հեռավոր մենաստանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4948 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
sargis du hay zhoxovrdi bo.zi..... jhud zavakn es
sargis du hay zhoxovrdi bo.zi..... jhud zavakn es 11:32, 08.07.2017
Ov vejin tarinerin arnchvel e iravapah hamakargi het u ete na debil che
Haskatsel vor chka hayastanum iravapah hamakarg
Dra poxaren gortsum e kilerneri banak
Voronq arajnordvum en batsarapes tiroj hramanov

Elnelov iravichakits....hargel kilerneri xmbin....u votqi ksngnel nrants araj
Da amhnarin e .....banakan mardu hamar
anti jhud
anti jhud 20:37, 08.07.2017
Zinyal chen....azgayin azatagrakan jokat e....azgi hamar
Ed por-nik ishxanutsyuneri u nrants bo.zeri hamar en zinyal
Isk mer hamar heros en
Tekuz dzaxoxvats
Tekuz xabvats
Tekuz mafyai koxmits oktagortsvats....bayts heros en
Mranq mi qani gkux bardz end....10 harar hramanots vochxarnerits
Nranq irents andznakann en zohaberel .....hanum @ndanuri
anti jhud
anti jhud 20:42, 08.07.2017
Isk Ed aravoti xmbagir@......baxuts er achqi @nknum jhudakan zamashkeqov
Ed hertakan abramovi dimakn el patrvets

Azatutsyun mer xanvats u dzaxoxvats herosnerin
anti jhud
anti jhud 21:16, 08.07.2017
Xabvats