Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Հանրայինում կոնֆլիկտային և ոչ աշ­խատանքային մթնոլորտ է․ «Հրապարակ»

10:30, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Հանրայինում կոնֆլիկտային և ոչ աշ­խատանքային մթնոլորտ է․ «Հրապարակ»

«Մինչ ԱԺ-ում քննարկվում է Հե­ռուստատեսության և ռադիոյի ազ­գային հանձնաժողովի հաշվետվու­թյունը, պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունում ոչ աշ­խատանքային մթնոլորտ է ձևավորվել: Գլխավոր լրատվական ծրագրի՝ «Օրակարգի» երկարամյա մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, որը վերջին տարիներին նաև մա­մուլի գծով ՀՀ գլխավոր դատախա­զի խորհրդականն էր, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ: Առի­թը լուրերի ցերեկային թողարկում­ներից մեկի ժամանակ թույլ տր­ված վրիպակն է՝ հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է տեքստը, ինչը նրա և ծրագրի ղեկավարու­թյան միջև կոշտ խոսակցության պատճառ է դարձել: Կոնֆլիկտն այնքան սուր է եղել, որ Մելքոնյանը ցանկացել է ազատվել աշխա­տանքից, բայց, ի վերջո, որոշել է արձակուրդ վերցնել, հետո վճռել անելիքը: «Ուղիղ եթերների ժամանակ կիքսեր միշտ եղել ու լինելու են: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է հրաժարվել կայացած կադրերից: Քրիստինեն լրատվականի դեմքն է: Նրա ձայնը բավական է հեռուստադիտողին էկրանին գամելու համար: Էլ չեմ ասում խոսքը, ասելիքը տեղ հասց­նելու վարպետության մասին, որը, ցավոք սրտի, շատ մեկնաբանների մոտ պակասում է»,-ասաց Հ1-ի աշխատակիցը: Լրատվականում կասկածներ ունեն, որ ստաժավոր կադրերից ազատվելու արհեստա­կան պատճառներ են ստեղծում, քանի որ «լիքը երիտասարդ ու անփորձ լրագրողներ են բերել, նրանց պետք է աշխատանքով ապահովեն»: Հիշեցնենք, որ լրատվական և լրատվական-վերլուծական ծրագրերի ղեկավարներ Արտակ Հերիքյանը և Հարություն Հարությունյանը Հ1 գալով՝ ազա­տեցին Նվեր Մնացականյանին ու Զարուհի Ռշտունուն, ապա նաև լրագրողների ու միջազգային մեկնաբանների»,- գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4155 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am