Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները. «Հայկական ժամանակ»

10:20, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները. «Հայկական ժամանակ»

«Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են խիստ ուշագրավ պահվածք դրսևորել:
    
     Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս ՌԴ-ից: Եվ այդ հոսքերը հիմնականում կախված են ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակից: Երբ տնտեսությունը Ռուսաստանում աշխույժ է, փող շատ կա, տրանսֆերտներն էլ աճում են: 2014 թ. սկսած ՌԴ տնտեսության վիճակը, եթե արտահայտվենք բժշկական տերմիններով, կայուն ծանր է: Եվ դա ուղղակիորեն արտացոլվում էր այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալներում. դրանք նույնքան կայուն անկում էին ապրում: Սակայն անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվեց աննախադեպ ու խիստ կասկածելի աճ: Այդ աճը որոշ տատանումներով պահպանվեց մինչև այս տարվա մարտ: Սա­կայն ապրիլին արձանագրվեց նույն միտումը, ինչ արձանագրվում էր 2014 թվականից սկսած տրանսֆերտների ծավալը կրկին կտրուկ անկում ապրեց:
    
     Միակ տրամաբանական պատ­ճառը, որ կարելի է գտնել այսպիսի տատանման պարագայում, այն էր, որ այս տարվա ապրիլին տեղի ու­նեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժան­ված հսկայածավալ ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում» եղած գու­մարը, այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները, որոնք Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով: Անցած տարվա դեկ­տեմբերից մինչև այս տարվա ապրիլ Հայաստան էր եկել 323 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 240 միլիոն դոլարի դիմաց»,-գրում է թերթը:
    
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3775 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am