Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարների պատճառով Մելանիա Թրամփը Համբուրգում չի կարողացել դուրս գալ հյուրանոցից, մի շարք միջոցառումներ սկսվել են ուշացումով

16:35, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Ցուցարարների պատճառով Մելանիա Թրամփը Համբուրգում չի կարողացել դուրս գալ հյուրանոցից, մի շարք միջոցառումներ սկսվել են ուշացումով

Համբուրգում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի մեկնարկից հետո անգամ բողոքի ցույցերը շարունակվել են՝ ստեղծելով քաոսային իրավիճակ։ Ցուցարարներն արգելափակել են գագաթնաժողովի հանդիպման վայր տանող փողոցները, հայտնում է The Telegraph-ը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի կարողացել ցուցարարների պատճառով դուրս գալ հյուրանոցից՝ առաջնորդների կողակիցների համար կազմակերպված միջոցառումն այցելելու համար:

Միջոցառումը հյուրընկալել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամուսինը՝ Յոախիմ Զաուերը: ԱՄՆ պատվիրակության խոսնակը հայտարարել է, որ իրենք չեն կարողացել հյուրանոցից դուրս գալու թույլտվություն ստանալ, որպեսզի տիկին Թրամփը կարողանա ժամանել միջոցառմանը:

Իր հերթին՝ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը Twitter-ում հայտնել է, որ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ չեն կարողանում տեղաշարժվել։ Թերնբուլի հյուրանոցը հսկող ոստիկանությունը հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից:

Բացի այդ, ցուցարարները դանակով ծակել են Կանադայի պատվիրակությանը պատկանող ավտոմեքենայի անիվները:

Հաղորդվում է, որ ԵՄ ներկայացուցիչներ Ժան-Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը սկսվել է 45 րոպե ուշացումով, հաղորդումների համաձայն, քաղաքի փողոցներում տիրող քաոսի պատճառով:

Գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպումներից մեկին չի կարողացել նաև ներկայանալ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն։

11328 | 0
Facebook