Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկական բանտում զանգվածային բախումների հետևանքով 28 մարդ է մահացել

15:20, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Մեքսիկական բանտում զանգվածային բախումների հետևանքով 28 մարդ է մահացել

Մեքսիկայի Ակապուլկո քաղաքի «Լաս Կրուսես» բանտում միմյանց հետ հակամարտող երկու խմբավորումների միջև բախումների հետևանքով 28 մարդ է մահացել: Զոհերից մի քանիսը գլխատված են եղել: Նշվում է նաև, որ սպանվածները հիմանականում դանակի հարվածներ են ստացած եղել: Իշխանությունների տվյալներով` բախումները տեղի են ունեցել երեկ գիշեր:
     Ինչպես Մեքսիկայի բոլոր բանտերը, «Լաս Կրուսես» բանտը ևս գերծանրաբեռնված է: Այնտեղ այժմ ավելի քան 2 հազար բանտարկյալ կա:
     Ակապուլկոն Մեքսիկայի Հերերո նահանգի խոշորագույն քաղաքն է, թմրանյութերի արտադրության կենտրոններից մեկը: Նախկինում, սակայն, այն եղել է Մեքսիկայի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը, բայց հանցավորության կտրուկ աճի պատճառով դասվել է երկրի ամենավտանգավոր վայրերի շարքում:

12175 | 0
Facebook