Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք. ՎիվաՍել-ՄՏՍ
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, եռամսյա բուռն շինարարական աշխատանքներից հետո, բնակարանամուտ են տոնել: Կարապետյանների ուրախությունը կիսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը: Քսաներեք տարի վագոն-տնակում անհարմարություններ զգացած Կարապետյանների ընտանիքը փորձել է հարմարավետ պայմաններ ստեղծել և փոխել իրավիճակը: Գործադրված ջանքերը, սակայն, սահմանափակվել են մի փոքրիկ կիսակառույցով, որը ծառայել է և՛ որպես հյուրասենյակ, և՛ խոհանոց և՛ ննջասենյակ: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագրով, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» և ՎիվաՍել-ՄՏՍ- ի աջակցության արդյունքում, զրկանքների միջով անցած Կարապետյանների երազանքը վերջապես կատարվել է: Եռամսյա շինարարության արդյունքում կառուցվել է հարմարավետ հյուրասենյակով, երկու ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց ունեցող տունը: «Դեռ վաղ գարնանն այնքան մշուշոտ ու հեռու էր այս օրը: Եղբայրս հենաշարժողական խնդիրներ ունի, մայրս հիվանդ էր, վերջերս է մահացել, հայրս ու ես հազիվ ենք կարողանում օրվա հացի խնդիր լուծել, ուր մնաց թե կարողանայինք սկսել ու ավարտել տան շինարարությունը: Ձեր օգնությունն այն հրաշքն էր, որ տարիներ ի վեր մեր գլխին կախված մութ ամպերը ցրեց: Աննկարագրելի է մեր ուրախությունը: Շնորհակալ ենք»,- ասել է Նոնա Կարապետյանը, ընտանիքի դուստրը: Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք. ՎիվաՍել-ՄՏՍ Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք. ՎիվաՍել-ՄՏՍ Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք. ՎիվաՍել-ՄՏՍ Վագոն-տնակի խնդիրներից ազատվել է ևս մեկ ընտանիք. ՎիվաՍել-ՄՏՍ |