Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը պատրաստ է իշխանության ղեկին թողնել Ասադին. The Daily Beast

12:30, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Վաշինգթոնը պատրաստ է իշխանության ղեկին թողնել Ասադին. The Daily Beast

Սիրիայի հակամարտության կարգավորման Վաշինգթոնի նոր ծրագրով նախատեսվում է իշխանության ղեկին թողնել երկրի նախագահ Բաշար Ասադին, Ռուսաստանի առաջարկի համաձայն` անվտանգության գոտիներ ստեղծել այդ երկրում, իսկ դրանց վերահսկման համար ռուսական ռազմական ոստիկաններ նշանակել: Այս մասին այսօր գրել է ամերիկյան The Daily Beast առցանց պարբերականը` հղում անելով ամերիկյան կոնգրեսում իր մի քանի աղբյուրներին:
     Նոր ռազմավարության նպատակը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացումն ու ջիհադիստներին կորցրած տարածքներ վերադառնալու հնարավորությունից զրկելն է: Այդպիսով ամերիկյան իշխանությունները փորձում են դասեր քաղել Իրաքի անհաջող փորձից, որով ապացուցվել է, որ ազատագրած տարածքները չվերահսկելով` ապստամբենրին վերադառնալու հնարավորություն է ընձեռնվում:
     Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնիայի խոսքով` ԱՄՆ-ը չի պատրաստվում ԴԱԻՇ-ից ազատագրված շրջանները հանձնել Բաշար Ասադին, բայց նաև մտադիր չէ այնտեղ սեփական ուժեր տեղակայել: Ակնկալվում է, որ այդ տարածքներում իրադրությունը կվերահսկեն Սիրիայում ԱՄՆ դաշնակիցները, իսկ Ասադի ազդեցության գոտում գտնվող տարածքներով կարող են զբաղվել ռուսներն, ինչպես եղել է Հալեպի դեպքում:
     Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մշակած այս նախագիծը կքննարկվի ԱՄՆ և ՌԴ նախագահների` այսօր սպասվելիք առաջին հանդիպման ընթացքում:
     Ամերիկյան պարբերականի այս տեղեկատվությունը, սակայն, պաշտոնական հաստատում չի ստացել:

9999 | 1
Facebook