Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ

10:35, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ

Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել երեքշաբթի`հուլիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների կապակցությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա: Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասել է Նոյերթը:

Նրա փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում. այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

6088 | 1
Facebook