Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թափանցիկ մկան մարմնի վրա ցույց են տվել քաղցկեղի տարածումն օրգանիզմով մեկ (տեսանյութ)

22:10, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Թափանցիկ մկան մարմնի վրա ցույց են տվել քաղցկեղի տարածումն օրգանիզմով մեկ (տեսանյութ)
     Ճապոնացի գիտնականներն ստացել են քաղցկեղով հիվանդ մկան ամբողջ մարմնի պատկերը: Եռաչափ մոդելային անիմացիան նրանք հրապարակել են համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են չարորակ բջիջները տարածվում կենդանու ամբողջ օրգանիզմով մեկ՝ ախտահարելով թոքերն, աղիները, լյարդը: Տեսողական պատկերը հնարավոր է եղել ստանալ CUBIC (Clear Unobstructed Brain/Body Imaging Cocktail) լուծույթի շնորհիվ, որը մկան մաշկը բավականին թափանցիկ է դարձրել լյումինեսցենտային մանրադիտակի և քոնֆոքալ լազերային սքանավորման մանրադիտակի համար:
12524 | 0
Facebook