Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը ներկայացրել է առաջին սերիական փիքափը

01:10, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
Mercedes-Benz-ը ներկայացրել է առաջին սերիական փիքափը

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է առաջին սերիական փիքափը` X-Class-ը: Նորույթը կներկայացվի այս սեպտեմբերին` Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում:
     Փիքափը նախատեսված է ավելի քան 1 տոննա բեռներ տեղափոխելու համար: Այն կունենա 190 ձիաուժ հզորությամբ 2.3 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ` 2 տուրբիններով: Թոփային տարբերակի համար նախատեսված է 3-լիտրանոց և 6 մխոցանոց V-աձև տուրբինային շարժիչ` 260 ձիաուժ հզորությամբ: Փոխանցման տուփը կլինի ավտոմատ` 7 կամ 9 մակարդակով:

Mercedes-Benz-ը ներկայացրել է առաջին սերիական փիքափը
31161 | 0
Facebook