Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

ԿԳՆ-ում «դասից փախած» վիճակ է. «Հրապարակ»

09:45, հինգշաբթի, 06 հուլիսի, 2017 թ.
ԿԳՆ-ում «դասից փախած» վիճակ է. «Հրապարակ»

«Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս: Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում, դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք: ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով:
     Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում Նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված: ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9898 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am