Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է պատճառը, որ, չնայած խնամքի բացակայությանը, կենդանիների ատամներն առավել առողջ են

19:10, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Որն է պատճառը, որ, չնայած խնամքի բացակայությանը, կենդանիների ատամներն առավել առողջ են

Գաղտնիք չէ, որ կենդանիների ատամներն առավել առողջ են, քան մարդկանցը և առավել քիչ են ցավում: Սա ունի մի քանի պատճառ: Նախ, չունենալով սնունդը ջերմային մշակման ենթարկելու հնարավորություն, կենդանիները շատ երկար են ծամում այն, ինչի հետևանքով ատամները մեխանիկորեն մաքրվում են: Երկրորդ, շատ կենդանիների թքի մեջ կան բազմաթիվ լիզոցիմ սպիտակուցներ, որոնք կանխում են վարակների առաջացումը: Երրորդ, կենդանիների սննդակարգում հազվադեպ է քաղցրեղեն հայտնվում, իսկ ինչքան քիչ է շաքարի առկայությունը սննդում, այքան փոքր է կարիեսի առաջացման հավանականությունը:
     Իսկ սողունների ատամները փչանալուց հետո ընկնում են և դրանց փոխարինում են նորերը:

10398 | 0
Facebook