Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սխալներ, որոնք գործում են գրեթե բոլորը լոգանք ընդունելիս

22:10, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
Սխալներ, որոնք գործում են գրեթե բոլորը լոգանք ընդունելիս

Լոգանք ընդունելիս շատերը պարբերաբար կրկնում են հետևյալ սխալներն՝ առաջացնելով մաշկի առողջական խնդիրներ: Մաշկաբանները նշում են ամենատարածված սխալները:

Դուք բավականաչափ չեք մաքրում ոտքերը

Սնկերից ու վնասակար բակտերիաներից խուսափելու համար պետք է պարբերաբար ու ջանասիրաբար լվանալ ոտքերը, հատկապես՝ մատների արանքը, հեռացնել չորացած մաշկը և վերջում լավ չորացնել սրբիչով:

Դուք լվանում եք գլուխն ամեն օր

Մաշկաբանները խորհուրդ են տալիս փափուկ մազեր ունեցողներին՝ գլուխը շամպունով լվանալ շաբաթական 2 անգամից ոչ հաճախ: Հաճախակի լվանալը խախտում է գլխամաշկի բնական հավասարակշռությունն, ինչն էլ տհաճ հետևանքների պատճառ է դառնում:

Դուք ճիլոպը կամ սպունգը թողնում եք լոգասենյակում

Լոգարանում առկա բարձր խոնավությունը կարող է պատճառ դառնալ սպունգի կամ ճիլոպի վրա վնասակար բակտերիաների բուռն աճին, քանի որ դրանց վրա մնացած մաշկի մնացորդները հիանալի կեր են հանդիսանում: Խորհուրդ է տրվում ամեն անգամ լոգանքից հետո լավ լվանալ սպունգն ու ճիլոպը և չորացնել օդափոխվող տարածքում:

Դուք կոնդիցիոները կամ բալզամը քսում եք անմիջապես գլխամաշկին

Այսպիսի սովորությունը կարող է գլխամաշկի վրա ավելորդ ճարպի գոյացման պատճառ դառնալ: Նման նյութերը պետք է քսել մազերի ամբողջ երկարությամբ՝ ուշադրություն դարձնելով հատկապես ծայրերին: Իսկ շամպունն, ընդհակառակը, պետք է քսել միայն գլխամաշկին, քանի որ ծայրերն առանց այն էլ չոր են լինում:

Դուք շատ երկար եք կանգնում ցնցուղի տակ

Շատերն են սիրում երկար ժամանակ կանգնել ցնցուղի տակ, սակայն դա կարող է հանգեցնել մաշկի խոնավության կորստի: Բժիշկները խորհուրդ են տալիս ջրի մեջ մնալ 15-20 րոպե:

Վերջում դուք սառը ջրով չեք ցողվում

Տաք ջրից հետո անգամ մի քանի վայրկյան սառը ջրի տակ կանգնելը մեծ օգուտ կբերի ձեր օրգանիզմին: Այն տոնավորում է, ամրացնում իմունիտետը, հանում սթրեսը: Սակայն սա խորհուրդ է տրվում անել առավոտյան, ոչ թե երեկոյան:

Դուք միշտ չէ, որ լոգանք եք ընդունում մարզումներից հետո

Մարզումներից հետո լոգանք ընդունելը միայն հիգիենայի համար չէ, դա անհրաժեշտություն է: Մաշկի վրա մնացած քրտինքը կարող է դառնալ վնասակար բակտերիաների աճի պատճառ, դա էլ կհանգեցնի պզուկների ու ցանի առաջացման:

Դուք շատ կոշտ եք սրբվում սրբիչով

Լոգանքից հետո սրբիչով կոշտ սրբվելը կարող է առաջացնել գրգռվածություն, ուստի պետք է օգտագործել փափուկ սրբիչ՝ սրբվելով նուրբ շարժումներով:

Դուք երկար մազերը փաթաթում եք սրբիչի մեջ

Այս շատ տարածված սովորությունը կարող է վնասել լոգանքից հետո առավել խոցելի դարձած մազերը: Ավելի լավ է՝ ուղղակի նուրբ շարժումներով չորացնել մազերն՝ առանց սրբիչով կոշտ շփումների ու փաթաթելու:

Դուք չեք օգտագործում լոգանքի խոնավացնող միջոցներ

Հաճախ լոգանքից հետո ոչ մի բանի ցանկություն այլևս չի մնում, սակայն, այնուամենայնիվ պետք է մաշկին քսել խոնավացնող քսուկ, քանի դեռ մարմինը խոնավ է:

12516 | 0
Facebook