Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում ջրհեղեղն ու սողանքներն ավելի քան 20 մարդու կյանք են խլել

14:30, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Հնդկաստանում ջրհեղեղն ու սողանքներն ավելի քան 20 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի հյուսիս արևելքում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
     Հնդկաստանի Ասամ նահանգի արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունը հայտարարել է, որ զոհերը կա՛մ խեղդվել են, կա՛մ էլ` մահացել են տների փլուզումից ստացած վնասվածքներից:
     Տեղատարափ անձրևների հետևանքով, որ չեն դադարում արդեն շուրջ 2 շաբաթ, ափերից դուրս է եկել Բրահմապուտրա գետը: Գործակալության հաղորդմամբ Ասամ նահանգի 750 գյուղերից հեռացել է 400 հազար մարդ:

12556 | 0
Facebook