Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեպեն դարձավ Արաս Օզբիլիսի թիմակիցը

13:40, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Պեպեն դարձավ Արաս Օզբիլիսի թիմակիցը

«Ռեալ»-ի նախկին պաշտպան Պեպեն պայմանագիր է կնքել թուրքական «Բեշիքթաշ»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Ֆուտբոլիստի՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա հունիս, ինչից հետո պորտուգալացին դարձել է ազատ գործակալ։ Պեպեն «Ռեալ»-ում հանդես է եկել 2007 թվականից, որի կազմում անց է կացրել 300 հանդիպում։ Թիմի կազմում նա 14 տիտղոս է նվաճել։

11981 | 0
Facebook