Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «Հայկական ժամանակ»

10:40, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Բուհերն անտեսել են ԿԳ նախարարի շրջաբերականը. «Հայկական ժամանակ»

«Բարձրագույն ուսումնական հաստատություններն առայժմ դրական չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն շտապում արձագանքել կրթության և գիտության նախարարի շրջաբերականին և ասել, թե ինչպես են մտադիր վարվել վարչական ապարատի ու մասնավորապես՝ մեծ թվով պրոռեկտորների հետ:
     Նախարար Լևոն Մկրտչյանն Ազգային ժողովում նախօրեին ասել էր, որ շրջաբերական նամակով դիմել է բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը:
     «Պրոռեկտորների շքերթը պետք է կրճատել: Չի կարող 4 հազար ուսանող ունեցող բուհը 5 պրոռեկտոր ունենալ: Խոսքը վերաբերում է բավականին լուրջ հաստատությունների` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան և այլն»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
     Տնտեսագիտական, ինչպես Երևանի պետական բժշկական համալսարանից, որտեղ հնգական պրոռեկտորներ կան (ի տարբերություն Բրյուսովի անվան համալսարանի) այսօր փորձեցինք պարզել, թե վարչական ապարատում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:
     Տնտեսագիտական համալսարանից ողջ օրվա ընթացքում այդպես էլ պատասխան չստացանք: Իսկ բժշկական համալսարանից ստացված պատասխանից պարզ դարձավ, որ պրոռեկտորների թիվը չի փոփոխվի:
     Բուհ-ի լրատվական ծառայությունից ասացին, որ 2016-2017 թվականների բյուջեով նախատեսված է եղել պրոռեկտորի 6 հաստիք` ուսումնական, գիտական, կլինիկական, հետբուհական, միջազգային և ֆինանսատնտեսական գծով:
     2017-2018 թվականների բյուջեով հաստիքների քանակը պահպանվել է, պարզապես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի փոխարեն հաստատությունը կունենա պրոռեկտոր զարգացման գծով, իսկ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորների գործառույթները կստանձնի աշխատակազմի ղեկավարը:
     Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից ընդգծեցին, որ բուհ-ն ունի 8 հազար ուսանող, այդ թվում` ավելի քան 1700 արտասահմանցի, իսկ կառույցի մեջ մտնում են նաև երկու հիվանդանոցային համալիրներ»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

12483 | 0
Facebook