Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նավթային հսկաները դեմ են ՌԴ հանդեպ պատժամիջոցներին

14:35, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ նավթային հսկաները դեմ են ՌԴ հանդեպ պատժամիջոցներին

Ամերիկյան մի շարք նավթային հսկաներ, որոնց թվում են նաև Exxon Mobil Corporation-ն ու Chevron Corporation-ը, իրենց մտահոգոթյունն են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների սաստկացման մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal լրատվականը:
     Նավթային հսկաներին մտահոգում է հատկապես օրենքի այն դրույթը, որով արգելվում է գործարք կնքել պատժամիջոցների ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հետ: Այդ ամենի հետևանք կարող է դառնալ ամբողջ աշխարհում մի շարք նախագծերից հրաժարվելը, բացի այս, մտավախություններ կան, որ այդ օրենքով նրանց կպարտադրվի հրապարակել փակ կորպորոտիվ տեղեկատվություններ:

15106 | 0
Facebook