Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում հայտնաբերել են հսկաների մարմնամնացորդներ

02:05, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2017 թ.
Չինաստանում հայտնաբերել են հսկաների մարմնամնացորդներ

Չինացի հնագետները Չինաստանի արևելքի Շանդուն նահանգում հայտնաբերել են իրենց ժամանակի համար չափից դուրս բարձրահասակ մարդկանց մնացորդներ: Կմախքներն ունեցել են 1,9 մ հասակ, գիտնականները հավաստիացնում են, որ կենդանի ժամանակ նրանց հասակն ավելի բարձր է եղել: Այս մարդիկ ապրել են 5000 տարի առաջ, նեոլիթի դարաշրջանում, պատկանել են Լունշան մշակույթին: Հին ժամանակներում նրանք բնակեցրել են Հուանհե գետի ավազանը:
     Ըստ մասնագետների՝ մարդկանց խոշոր չափերի պատճառը, հնարավոր է, գյուղատնտեսական մթերքների առատությունն է եղել այդ վայրում:

18390 | 0
Facebook