Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մարզային հիվանդանոցներում անեսթեզիոլոգների՝ արձակուրդի գնալուց առաջ հարկադիր կեսարյան հատման են ենթարկում անգամ 7,5 ամսական հղիներին

20:05, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Մարզային հիվանդանոցներում անեսթեզիոլոգների՝ արձակուրդի գնալուց առաջ հարկադիր կեսարյան հատման են ենթարկում անգամ 7,5 ամսական հղիներին
    
Հայաստանի փոքր քաղաքների հիվանդանոցներում, որտեղ մասնագիտական կադրերի մշտական խնդիր կա, իրավիճակը սրվում է հատկապես արձակուրդների սեզոնին: Աշխատողները գնում են հանգստի, իսկ նրանց փոխարինողներ չեն լինում: Ասում են, որ մարզային հիվանդանոցներում հատկապես անեսթեզիոլոգների սուր պակաս կա, և երբ անեսթեզիոլոգը գնում է արձակուրդի, նախօրոք զանգում է հղիության վերջին եռամսյակում գտնվող այն հղիներին, որոնց ծննդալուծումը պետք է կեսարյան ճանապարհով լինի, ու պատվիրում, քանի հնարավորություն կա, գալ ու ծննդաբերել: Ասում են նաև, թե 8, անգամ 7,5 ամսական հղիություն ունեցող հղիները ճարահատյալ գնում են և ժամկետից շուտ կեսարյան վիրահատություն են անցնում, քանի որ, երբ ժամկետը գա, ամբողջ տարածաշրջանում անեսթեզիոլոգ չի գտնվելու:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21728 | 5
Facebook