Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փհենյանը հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է արձակել

11:00, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Փհենյանը հերթական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է արձակել

Հարավային Կորեայի զինծառայողները հայտարարել են, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը։

Նա հայտարարել է, որ խորապես հիասթափված է Փհենյանի գործողություններից, որոնք հետևել են իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զսպվածության կոչերին։

Հարավային Կորեայի նախագահը դատապարտել է հրթիռի արձակումը, որը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին և անտեսում միջազգային կոչերը։
     Հաղորդվում է, որ բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ և ընկել Ճապոնական ծով։

9510 | 0
Facebook