Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չելյաբինսկի լճում խեղդվել են հայ եղբայրներն ու նրանց երեխաները

10:05, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Չելյաբինսկի լճում խեղդվել են հայ եղբայրներն ու նրանց երեխաները

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, ինչին զոհ են գնացել հայ եղբայրներ ու նրանց փոքր երեխաները։
     Դժբախտ պատահարը 7 մարդու կյանք է խլել:

Interfax-ի հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկն իր և երկու եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա լճում, երբ նավակը հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են ջրում, նրանք օգնություն են կանչել։ Ափին կանգնած մյուս եղբայրներն անմիջապես նետվել են ջուրը, սակայն նույնպես խեղդվել են:

Ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես և տասը տարեկան մի աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները, իսկ մեկ տղամարդու դեռ որոնում են։

Նավակում գտնվող ինը հոգուց չորսին է հաջողվել փրկվել։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Զոհված քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել:
     Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հարուցել է քրեական գործ: Մաքսիմկա ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, որոնք Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել մի քանի տարի առաջ:

Չելյաբինսկի լճում խեղդվել են հայ եղբայրներն ու նրանց երեխաները
14440 | 0
Facebook