Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում ռեկորդային՝ 11 օր տևողությամբ հոկեյի հանդիպում է կայացել (տեսանյութ)

02:05, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում ռեկորդային՝ 11 օր տևողությամբ հոկեյի հանդիպում է կայացել (տեսանյութ)

ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում 40 հոկեիստ ռեկորդային տևողությամբ հանդիպում են անցկացրել։ Այն մեկնարկել է հունիսի 22-ին՝ «Հարբոր Սենթր» մարզադաշտում և անդադար շարունակվել է մինչև հուլիսի 3-ը։ Խաղացողները բաժանվել են 2 թիմի և 250 ժամ անցկացրել սառույցի վրա՝ աշխարհի նոր ռեկորդ սահմանելով։ Հանդիպումն ավարտվել է կապույտների հաղթանակով՝ 1725։1697 հաշվով։ Այդ կերպ հոկեիստները ցանկանում էին 1 մլն դոլար հավաքել՝ քաղցկեղի բուժման ոլորտում ուսումնասիրությունների համար։ Նրանց հաջողվել է 1,2 մլն հավաքել։

11374 | 0
Facebook