Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր, ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են». Նաիրա Զոհրաբյան

14:45, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
«Մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր, ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են». Նաիրա Զոհրաբյան

«Կամ էդ դպրոցները պիտի չլինեն, կամ դրանք պիտի վերափոխենք, որովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպրոցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ», -այսօր 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը, դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ավագ դպրոցներին` նշեց, որ դրանք ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխության կարիք ունեն։ «Անդրադառնամ նաև բուհերում ազատ ոճի պրոֆեսորներին կամ ակադեմիկներին, որոնք 70, 80 տարեկան են, իրավունք չունեն զբաղվել գործունեությամբ, բայց երբ ուզում, գնում-գալիս են։ Բուհերում լրիվ դեդավշինա է»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ այդպիսով խախտվում է օրենքը. «Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն, բայց 10 տեղ աշխատում են»:

Ն. Զոհրաբյանը նշեց, որ այդպիսով փակում են երիտասարդ, թարմ կադրերի ճանապարհը:

Խոսելով բուհերի մասին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ ինքը երեք շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին` տեղեկանալու համար, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները. «Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն գիտական, այլև վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի, կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինեն: Երկրորդը խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 հատ պրոռեկտոր ունենա», - շեշտեց նա:

10120 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am