Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն». Վարդան Բոստանջյան

14:15, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
«Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն». Վարդան Բոստանջյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կրթության և գիտության 2016 թվականի բյուջեի կատարողականը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է, և կարիք կա կրճատման:

«Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել», - ասել է նախարարը:

Անդրադառնալով դպրոցների խնդիրներին, ասել է, որ պետք է հնարավորություն տալ թերծանրաբեռնված ու գերծանրաբեռնված դպրոցներին բալանսավորվել։ «Կրթությունը պետք է շարունակվի նաև ժամը 13:15-ից հետո։ Մենք այսօր ոտնահարում ենք այն ուսուցչի իրավունքները, որը նույն գրաֆիկով ու ծրագրով աշխատում է մի քանի դպրոցում, սակայն ստանում տարբեր աշխատավարձ` պայմանավորված տվյալ դպրոցի աշակերտների թվով»:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշել է, որ մեր երկրում ամենացավոտ խնդիրը կրթությունն է.«Դրա համար կոչ եմ անում պատգամավորներին` ավելի սարսափելի հարցեր տալ»,- ասել է նա` մատնանշելով դասագրքերին վերաբերող խնդիրներին. «Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն։ Ո՞ւր կորան սովետական այն դասագրքերը, որոնցով շատ նորմալ սովորում էինք»:

Նախարարն արձագանքել է, որ «ՌԴ-ում էլ են դրանք կորել` նոր չափորոշիչներ են առաջ եկել»։

11485 | 2
Facebook