Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը. լրատվամիջոցներ

14:40, երկուշաբթի, 03 հուլիսի, 2017 թ.
Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը. լրատվամիջոցներ
     Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Լավդրիմ Մուհաջերին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով հունական pronews.gr գործակալությանը։
     Մինչ այդ, մամուլում մի քանի ագամ տեղեկություն է տարածվել նրա ոչնչացման մասին։
     Մուհաջերին, որն առավել հայտնի է որպես Աբու Աբդուլա ալ Կոսովա, հայտնի է նաև «Մսագործ» անվամբ։
     Նշվում է, որ ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի և սիրիական Tiger ռազմական թիմի կողմից համատեղ իրականացված գործողության ընթացքում: Սիրիական Իդլիբ շրջանում իրականացված ռազմական գործողության ընթացքում սպանվել են նաև նրա 20 թիկնապահներից 6-ը:
     «Մսագործ» անունը ստացած ահաբեկիչը հայտնի էր դարձել հանրությանը 2014թ.-ին՝ ԴԱԻՇ-ի կողմից տարածված տեսանյութերի շնորհիվ, որոնցում նա գլխատել է քրիստոնյաների, շիաների։
     Հայտնի է, որ նա Սիրիա էր վերադարձել Ալբանիա և Կոսովո կատարած իր 4-ամսյա ուղևորությունից հետո:
7003 | 0
Facebook