Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիբերհարձակման համար Կիևը մեղադրել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին

21:05, շաբաթ, 01 հուլիսի, 2017 թ.
Կիբերհարձակման համար Կիևը մեղադրել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը կարծում է, որ ռուսական հատուկ ծառայությունները մասնակից են կիբերհարձակմանը, որը սկսվել էր հունիսի 27-ին:
     Հիշեցնենք՝ խոսքը Petya.A վիրուսի մասին է, որի գրոհին ենթարկվել էին այդ երկրի կառավարության, ինչպես նաև տարբեր ընկերությունների համակարգիչները:
     Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ «ձեռք բերված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ հարձակմանը մասնակցել են հաքերային նույն խմբավորումները, որոնք 2016 թվականի ձմռանը խափանել էին Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների գործունեությունը, ֆինանսական համակարգը»:
     Ըստ Կիևի՝ հաքերային հարձակումը նպատակ ուներ ապակայունացնել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքը:

Աղբյուրը` interfax.ru
8175 | 0
Facebook