Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչ նորմալ հարաբերությունների պահպանումը ԱՄՆ-ի հետ, սխալ կլիներ». Լավրով

15:25, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
«Ոչ նորմալ հարաբերությունների պահպանումը ԱՄՆ-ի հետ, սխալ կլիներ». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Համբուրգում՝ G20- ի գագաթնաժողովին կայանալիք հանդիպումը, հստակություն կմտցնի ռուս-ամերիկյան ապագա հարաբերություններում. հաղորդում է «Газета.ru»-ն:

«Այսօրվա աշխարհում առանձնակի կարևորություն է տրվում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններին, որից կախված են մի շարք միջազգային հարցեր` սկսած ռազմավարական կայունության ապահովություն մինչև տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորում: Մենք տեսնում ենք, թե աշխարհի շատ երկրներ ինչպիսի մտահոգությամբ են վերաբերվում այս աննորմալ հարաբերություններին, որոնք դարձել են պատանդ՝ Միացյալ Նահանգների քաղաքական պայքարում»,- ասել է Լավրովը:
    
    

7588 | 1
Facebook