Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վինուս Ուիլյամսը՝ մահվան ելքով վթարի մեղավոր

11:35, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
Վինուս Ուիլյամսը՝ մահվան ելքով վթարի մեղավոր

Ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը դարձել է մահվան ելքով վթարի մասնակից։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 9-ին։ Ականատեսների խոսքով՝ Ուիլյասմն իր «Toyota Sequoia» ավտոմեքենայով երթևեկել է կարմիր լույսի տակ։ Արդյունքում իր ավտոմեքենայի մեջ է մխրճվել «Hyundai Accent»-ը, որի մեջ 2 մարդ է եղել՝ վարորդ կինը և իր ամուսինը։ Երկու շաբաթ անց 78-ամյա տղամարդը մահացել է։ Ուիլյամսը չի տուժել։ Ավելի ուշ նա ներկաներին պատմել է, որ երթևեկել է կանաչ լույսի ներքո և կանգ է առել խաչմերուկին, քանի որ խցանում է առաջացել։ Մարզուհու օրգանիզմում արգելված նյութեր և ալկոհոլ չի հայտնաբերվել, այնուամենայնիվ նրան վթարի մեղավոր են ճանաչել։

15758 | 0
Facebook