Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գներն աճում են

11:20, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի համաշխարհային գներն աճում են. հայտնում է «Gazeta.ru»-ն: Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումներն աճել են 0,60%-ով` մեկ բարելի դիմաց կազմելով 45,20 դոլար: Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով բարձրացել են 0,61%-ով` կազմելով մեկ բարելի դիմաց 47,71 դոլար:

7850 | 0
Facebook