Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները ոտքով հարվածել և թափել են փողոցում 2 կգ ծիրան ու բալ վաճառող տատիկների դույլն ու արկղը

18:05, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ոստիկանները ոտքով հարվածել և թափել են փողոցում 2 կգ ծիրան ու բալ վաճառող տատիկների դույլն ու արկղը
     Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, երեկ՝ հունիսի 28-ին, ժամը 15:50-ի սահմաններում, երկու մեքենա՝ մեկը ոստիկանական, մեջը ոստիկանական հագուստով անձինք, մյուսը՝ սպիտակ մեքենա, մեջը քաղաքացիական հագուստով անձինք, ոտքով հարվածել են փողոցում 2 կգ ծիրան ու բալ վաճառող, սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղն՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ: Այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մարտիրոսյանը:
     Թեմայի շուրջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»:
10010 | 26
Facebook