Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պակիստանը միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող հրթիռ է փորձարկել

09:28, չորեքշաբթի, 30 մայիսի, 2012 թ.
Պակիստանը միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող հրթիռ է փորձարկել

Պակիստանում երեքշաբթի իրականացվել է միջուկային գլխիկ փոխադրելու համար նախատեսված` գործողության կարճ շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկում:

Երկրի զինված ուժերի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ 60 կիլոմետր գործողության շառավիղ ունեցող ''Հաթֆ-9'' հրթիռը ''համապատասխանում է զարգացող, մասնավորապես՝ փոքր տարածության վրա գտնվող սպառնալիքների կասեցմանն ուղղված ջանքերին'':

Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ փորձարկումը կարևոր է՝ Պակիստանի կողմից սպառնալիքների բոլոր մակարդակների վրա պաշտպանական հնարավորությունները համախմբելու առումով, ''ինչը թույլ կտա ապահովել խաղաղությունը տարածաշրջանում'':

Սա Պակիստանի կողմից ապրիլ ամսից բալիստիկ հրթիռի արդեն երրորդ փորձարկումն է, որն իրականացվել է՝ հետևելով Հնդկաստանի կողմից մինչև Պեկին միջուկային գլխիկ տեղափոխելու հնարավորություն ունեցող հրթիռի փորձարկմանը:

1947 թվականին Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև երեք պատերազմ է տեղի ունեցել:

Ամերիկայի ձայն

4888 | 0
Facebook