Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խանդոյանի և Կյուրեղյանի վնասվածքները արձանագրվել են և արձանագրությունները ուղարկվել են Գլխավոր դատախազություն». Նիկոլ Փաշինյան

17:05, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Խանդոյանի և Կյուրեղյանի վնասվածքները արձանագրվել են և արձանագրությունները ուղարկվել են Գլխավոր դատախազություն». Նիկոլ Փաշինյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի վնասվածքներն արձանագրվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից։ ««Նուբարաշեն»-ի ՔԿՀ-ից ինձ տեղեկացրել են. որ Խանդոյանի և Կյուրեղյանի մարմինների վրա բոլոր վնասվածքները արձանագրվել են և արձանագրությունները ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,-ասաց Փաշինյանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:

4600 | 3
Facebook