Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյոք դատավոր-դատախազների բարձր աշխատավարձերը, թոշակները նրանց վճարում են որպես բռնության գործիք օգտագործելու համա՞ր». Հրանուշ Խառատյան

15:50, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Արդյոք դատավոր-դատախազների բարձր աշխատավարձերը, թոշակները նրանց վճարում են որպես բռնության գործիք օգտագործելու համա՞ր». Հրանուշ Խառատյան

Հայաստանի ո՞ր պառլամենտական քաղաքական կուսակցությունն է համաձայն ծռերի դատական գործընթացի իրողությունների հետ,-ՀՀԿ, ԲՀԿ, Դաշնակցություն, Ելք, ի՞նչ կասեք: Միայն չասեք, որ ծանոթ չեք իրավիճակին, դեռ արձակուրդ չեք գնացել

Այն, ինչ կատարվում է ծռերի դատական գործընթացում, կատարվում է բոլորիս ի տես և ի գիտություն: Փաստաբաններին խուզարկել, նրանց նկատմամբ բռնություն կիրառել և արհամարհանք ցուցադրել, դատարանի տարածքում բանտարկյալների նկատմամբ բռնություն կիրառել, դատարան եկածների ինքնություն և դատվողների հետ ազգակցությունն ստուգել, ոստիկանական և բերետավորական խմբերով շղթա կազմել, համազգեստավորներով վախ տարածել ևլն՝ սրանք բոլորը ցուցանիշներ են, թե ինչ է նշանակում «արդարադատությունը» Հայաստանում: Մենք այնքան ենք վարժվում այս սողացող բռնությանը, որ սկսում ենք չեզոք գրել՝ «բա ուրիշ ի՞նչ էիր սպասում»: Ուրեմն հենց սրա՞ն էինք սպասում: Սպասում էինք, որ դատարանը դառնա բռնության գործի՞ք: Արդյո՞ք դատավոր-դատախազների բարձր աշխատավարձերը, թոշակները հենց սրա համար չեն: Նրանց վճարում են՝ որպես բռնության գործիք օգտագործելու համա՞ր: Ծռերը այն մարդիկ չեն, ում կարողանան հետքննության ընթացքում ստիպել ստորագրել քննիչների կողմից շարադրված «ինքնախոստովանական» ցուցմունքների տակ: Մնում է դատարանը, դատավարության գործընթացը, որում փորձում են նվազագույնի հասցնել փաստաբանական միջամտությունը և հանրային իրազեկվածությունը, առավելագույնի՝ վախը: Ուրեմն որքան թերի է, որքան քիչ են հետաքննության մեղադրական ապացույցները, որ դատարանը պետք է «ստիպված» լինի առավելագույն «փակ դռների» ետևում գործել: Պատկերացնու՞մ եք, թե մեղադրական ապացույցների առկայության դեպքում ինչ կարգի, ինչ հնչեղության ցուցադրական դատավարություն կկազմակերպվեր: «Փակ դռներով դատավարությունները» բռնապետության տանող քանիցս փորձարկված ուղիղ ճանապարհ է: Մի կողմից բարձրագոչ խոսվում է «կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագրերի մասին, մյուս կողմից հանրայնորեն ցուցադրվում է արդարադատական կոռուպցիան: «Բա ուրիշ ի՞նչ էիր սպասում»ը այս իրողության հետ հաշտվելու ամենաուղիղ ճանապարհն է: Հաշտվելուն սովորաբար հաջորդում է համաձայնությունը և համագործակցությունը: Եթե սա է Հայաստանի բնակչությունը 2050թ. 4 մլն-ի հասցնելու ծրագիրը...

Հասարակագիտական գիտությունից ոչ թե գիտական վերլուծություն է պահանջվում, այլ՝ հասարակության դաստիարակություն, դաստիրակության չափանիշներն անհայտ են վերլուծողների մեծ մասին, բայց կան նաև «լուսավորյալներ» և նրանք տեղեկացնում են, որ դրա առաջին և կարևոր դրսևորումը «հայրենիքից (կարդա՝ իշխանությունից և կառավարումից) գոհ ու նրան շնորհակալ, երախտապարտ լինելն է»: Հասարակագիտական պարբերականների որոշ խմբագիրներ հղում են «սեփական կենսափորձին» և նույնիսկ չեն ուզում քննարկել նյութի «աղբյուր», «տեղեկության հավաստելիություն», «վերլուծության մեթոդաբանություն» և այլ այս կարգի «հակագիտական» հասկացությունները:

7335 | 2
Facebook