Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները

16:05, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները

«Սա սովորական գրքի շնորհանդես չէ, սա պատմություն է, որը պետք է մեր հաջորդ սերունդներն իմանան ու ճանաչեն մեր հերոսներին, ովքեր վավերագրել են այս պատերազմը»,- «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
     Նա նշեց, որ գիրքը կազմողները` Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանն իսկապես հերոսական աշխատանք են կատարել:
     «Տարիներ շարունակ փորձեցինք փորփրել ու գտնել նրանց, նրանք ինձ անընդհատ ստիպում էին, որ զանգահարեմ Լենինգրադ` Կարեն Գևորգյանին գտնեմ, գնում էին Ղարաբաղ, փորփրում էին Պաշտպանության նախարարության արխիվները»,- պատմեց Գևորգ Գևորգյանը: Նրա բնորոշմամբ` ինչպես պատերազմը վավերագրողները հերոսաբար աշխատեցին, նույն հերոսությամբ էլ գիրքը կազմողները կարողացան այդ հերոսությունն ամփոփել գրքում, որը պիտի դառնա պատմություն:
     «Որքան էլ դժգոհ լինենք ու փնթփնթանք, միևնույն է, երբ մեր երկրին վտանգ է սպառնում, ահել, թե ջահել պատրաստ կանգնում ենք հայրենիքը պաշտպանելու»,- համոզված է Գևորգյանը:
     Գրքի շնորհանդեսին ներկա էին պատերազմը վավերագրող հերոսները, մարդիկ, ովքեր թողնելով ամեն բան մեկնել էին պատերազմ:
     Կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մոտ պատերազմի զգացողությունները դեռ կենդանի են, իսկ պատերազմի մասին պատմելն ամենադժվար բաներից մեկն է համարում: «Այսօր էլ, եթե պատերազմ սկսվի պատրաստ եմ ճակատ մեկնել», -ասում է 87-ամյան Լևոն Աթոյանցը:

«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները

     «Ամենադաժան օրը դժվար է հիշել, պատերազմում բոլոր օրերն իրար նման են, դու երբեք չգիտես, թե տասը րոպե հետո ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց կինոօպերատորը:
     Սամվել Թադևոսյանն, ում պատերազմը վերջնականապես բերեց կինո, ևս հաստատեց. «Ամենաբարդ բանն է պատերազմի մասին պատմելը, քանի որ դա ուղեկցվում է վերապրումներով, իսկ պատերազմը ծանր ու մռայլ բան է: Ցանկացած պատերազմ` նույնիսկ ազատագրական պատերազմը դաժան է, որովհետ այն լեցուն է զոհերով ու տառապանքներով: Իսկ այդ մասին դժվար է խոսել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա: «Մեզնից մեկը նկարեց, մյուսը` գրեց, այս գիրքն անդրադարձ է այդ մարդկանց, և ես որպես մասնակից, բարոյապես շոյված եմ»,- անկեղծացավ Սամվել Թադևոսյանը:
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները

     «Երանի, թե մենք վերջնականապես գանք այն գիտակցության, որ մեր թշնամին հավերժական է, դա մեզ կօգնի անընդհատ զգաստ ապրել, հասկանալ, որ ամեն պահ կարող է պատերազմը արհավիրքներ բերել: Եվ այդ զգաստությունը մեզ կհամախմբի, ինչպես համախմբեց 2016-ին: Այն արժանիքները, որ դրսևորեցինք պատերազմի ժամանակ, կցանկանայի, որ փոխանցվեին մատաղ սերունդներին»,- ամփոփեց կինոօպերատորը:
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները
«Պատերազմում բոլոր օրերն իրար նման են». «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին ներկա էին բոլոր հերոսները

5243 | 0
Facebook