Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետարանի պարզաբանումը «Ելքի» անդամի՝ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման ձգձգման հարցման վերաբերյալ

15:15, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Քաղաքապետարանի պարզաբանումը «Ելքի» անդամի՝ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման ձգձգման հարցման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է օրեր առաջ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի կողմից «Ավագանին անվերջ ձգձգում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց հիմնելու» մասին քաղաքապետին ուղղված բաց նամակին:
     «Սիրելի հայրենակիցներ, ձեզ ենք ներկայացնում Երևանի քաղաքապետարան /YerevanMunicipality պատասխանը ավագանու անդամ Arayik Harutyunyan-ի՝ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման ձգձգման հարցման վերաբերյալ: Փաստորեն, երբ մեզ կանչեցին պարզաբանման, ասացին, որ հարցը ցանկացած դեպքում պիտի քննարկվի ավագանու նիստում, իսկ հիմա ինչ-որ մանկապարտեզային մոտեցմամբ իրավական ակտերի չպահպանման հարց են առաջ քաշում: Ստացվում է, մենք առանց նորմերը պահպանելու ստորագրահավաք ենք արել, որը իրենց թույլ է տալիս խախտել օրենքը և սահմանված 4-ամսյա ժամկետում հարցը չդնել քննարկման: Լավ, ենթադրենք էդ մանկական մոտեցումն ընդունեցինք: Մենք դաղալություն ենք արել, մի հատ էլ դուք դաղալություն արեք: Բայց միևնույն է, հարցը պարտավոր եք քննարկել Երևանի ավագանու նիստում:
     Նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերին Լեոնիդ Ազգալդյանի փողոցի անվանակոչման առաջարկը քննարկման չդնելու դեպքում հարցը տեղափոխելու ենք իրավական դաշտ: Բարի մանկապարտեզային արձակուրդներ ձեզ պարոնայք»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Արեգունին (Տիգրան Մարտիրոսյանը), ով հարցով բազմիցս դիմել է քաղաքապետին:

Քաղաքապետարանի պարզաբանումը` «Ելքի» անդամի՝ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման ձգձգման հարցման վերաբերյալ

3705 | 1
Facebook