Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատավճիռն ակնհայտ անհիմն է». Գևորգ Սաֆարյանը` երկու տարով ազատազրկվելու մասին

14:35, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Դատավճիռն ակնհայտ անհիմն է». Գևորգ Սաֆարյանը` երկու տարով ազատազրկվելու մասին

«Գտնում եմ, որ դատավճիռն ակնհայտ անհիմն է, դատավճռում նշված մի շարք հանգամանքներ չեն համապատասխանում դատաքննության ընթացքում բացահայտված հանգամանքների հետ»,-այսօր վերաքննիչ դատարանում նման հայտարարությամբ է հանդես եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը և իր պաշտպանը բողոքարկում են Առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են թե ինչ է տեղի ունեցել, այնինչ քննիչն անտեսել է այդ հանգամանքը: Նրա խոսքով, կան ոստիկանների ցուցմունքներ, որոնք իրականության չեն համապատասխանում: «Օրինակ` ոստիկան Վարդան Ապրեսյանի ցուցմունքի համաձայն, ինքը տեսել է Գեղամ Խաչատրյանին հարվածելու պահը, անմիջապես դրանից հետո նկատել է, թե ինչպես է Գեղամ Խաչատրյանի աչքն այտուցվել, կարմրել: Սակայն, տեսանյութում, որն արված է Խաչատրյանից մեկ մետր հեռավորության վրա, երևում է, որ նրա աչքը ոչ այտուցված է, ոչ էլ կարմրած»:
     Հիշեցնենք , որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր «Տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
     Ըստ մեղադրանքի, Գևորգ Սաֆարյանը բռնություն էր գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

3568 | 3
Facebook