Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի». Իգնատի Առաքելյանը` ծիրանի գնի կտրուկ իջեցման մասին

14:20, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի». Իգնատի Առաքելյանը` ծիրանի գնի կտրուկ իջեցման մասին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ծիրանի մթերման գնին, գյուղացիների բողոքին, տեղեկացրել է, որ շուկան է որոշում ապրանքի գինը: «Այսօր շուկան է որոշում ծիրանի գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը: Իսկ եթե քաղաքացիները բողոքում են, ապա կարող են դիմել այլ գերատեսչութուներ»: Ինչ վերաբերում է այն ահազանգին, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նա ասել է, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ գինը նվազում է: «Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր,- եզրափակել է նախարարը:
     Հիշեցնենք, որ երեկ Ջրաշեն գյուղի բնակիչներն՝ ի նշան բողոքի, փակել էին Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը: Բողոքելու հիմնական պատճառն այն էր, որ ծիրանի մթերման գինը կտրուկ իջեցրել են:

4661 | 2
Facebook