Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միշտ երազանք ունեի, որ պատերազմի բոլոր վավերագրողների աշխատանքները հավաքվեն մեկ տեղ». Արծրուն Հովհաննիսյանը` «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին

13:35, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Ես միշտ երազանք ունեի, որ պատերազմի բոլոր վավերագրողների աշխատանքները հավաքվեն մեկ տեղ». Արծրուն Հովհաննիսյանը` «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսին

«Ես միշտ նման երազանք ունեի, մտածում էի` տեսնենս կլինի մի օր, որ պատերազմի բոլոր վավերագրողների կատարած աշխատանքները հավաքվեն մի տեղ»,- «Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսի ժամանակ անկեղծացավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ գիրքը կազմողներն այսօր մի շատ կարևոր երազանք իրականացրեցին:
     «Այսօր իսկական պատմության մասին, արժեքավոր գրքեր քիչ են: Ինձ համար որպես զինվորականաի, և այս ոլորտում պատասխանատու մարդու, չափազանց կարևոր նշաձող սահմանեցիք, որից հետո դժվար է ինչ որ բան կիսատ պռատ անել, պետք է շատ ավելի բարձր գործերի մասին մտածենք»,- նշեց Արծրունի Հովհաննիսյանն, ում բնորոշմամբ` սա Ֆանտաստիկ աշխատանք է:
     «Այս ամենից զատ, սա արցախյան պատերազմի և մեր հերոսների վերարժևորման ևս մեկ առիթ է»,- նշեց նա:

4242 | 0
Facebook