Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել». Շ. Քոչարյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

13:40, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել». Շ. Քոչարյանը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
     Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Շավարշ Քոչարյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկ արած հայտարարությանը , ըստ նրա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին, իսկ կոնկրետ գնահատականն, իհարկե, Պաշտպանության նախարարն ավելի լավ է տիրապետում իրավիճակին»:
     Խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարմանը՝ փոխնախարարն ասել է, որ չպետք է ունենալ ավելորդ սպասելիքներ: «Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», -ընդգծեց նա։
3706 | 2
Facebook