Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը». ՀՀ նախագահ

12:20, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Կարեն Կարապետյանը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը». ՀՀ նախագահ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյան այսօր ներկա է գտնվել Կառավարության հերթական նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Քիչ առաջ նա ավարտել է իր հանդիպումը, շենքից դուրս գալիս՝ լրագրողները հարց են ուղղել Սերժ Սարգսյանին․ «Պարոն Սարգսյան, 2018-ից հետո Դո՞ւք եք լինելու վարչապետ»։ Ի պատասխան՝ Սերժ Սարարգսյանն ասել է․ «Չէի՞ք լսում, վերևում ասում էի»։ Այնուհետև հեռացել է՝ չպատասխանելով ոչ մի հարցի։
     Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր ելույթում նշել է, որ Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իր և իրենց ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ակնկալում ենք, որ Դուք պատվով կլուծեք մեր բոլորի առջև դրված բոլոր խնդիրները: Հավատում եմ, որ Կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կկարողանա ամբողջությամբ անել դա: Մեր ժողովուրդը Ձեզ վստահել է այդ առաքելությունը: Շարունակեք աշխատել էնտուզիազմով»։

4173 | 9
Facebook