Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայնակ Գայլն ընդունում է ռեժիմի մարտահրավերը». պաշտպանի հայտարարությունը

12:55, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Միայնակ Գայլն ընդունում է ռեժիմի մարտահրավերը». պաշտպանի հայտարարությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Աարայիկ Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ` Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին․

«2017 թ. հունիսի 28-ին քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանությունը զավթած վարչախմբի շահերը սպասարկող ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նրան հասցվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
     Արայիկ Խանդոյանի նկատմամբ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փորձերը վերջին 11 ամիսների ընթացքում կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձարձակ բնույթ:
     Երբ 2016 թ. օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը ժողովրդի կամքին հակառակ զբաղեցնող անձը հայտարարեց, որ «անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», մոռացել էր նշել, որ ինքն ու իր անձնական շահերը սպասարկող կամակատարներն օրենքից դուրս են, իսկ օրենքից դուրս գտնվող անձը ղեկավարվում է բացառապես անձնական վրեժխնդրությամբ:
     Արայիկ Խանդոյանն այդ վրեժխնդրության ֆիզիկական զոհն է: Ռեժիմը չի հասկանում, որ Ծուռ Արայիկի տեսակը չգիտի՝ ինչ է ֆիզիկական կամ մարմնական ցավը, ռեժիմը չի հասկանում, որ նրան բանտարկելը նոր ուժ է տվել նրա անկոտրում ոգուն:
     Արայիկ Խանդոյանին մարտահրավեր նետել են մարտի դաշտում՝ թուրքն ու ազերին, նա ընդունել է դա և տվել մահացու պատասխան:
     Միայնակ Գայլը ընդունում է նաև ազգադավ ռեժիմի մարտահրավերը. Հայտարարում ենք՝ պատասխանը լինելու է նույնը՝ Արայիկն այլ կերպ չի կարող, կստանաք թուրքին ու ազերուն համարժեք պատասխան: Դա միակ և արդարացի պատասխանն է, որն անհրաժեշտ է Հայաստանին ու հայ ժողովրդին, և այդ պատասխանը շատ չի ուշանա:

Հակահարվածը կլինի արդարացի, ռեժիմի համար խիստ ցավալի, քանզի բանդան ոգի չունի և բարոյական օրենքներից զուրկ է:
     Հայտարարում ենք նաև, որ վրեժխնդրություն լինելու է, քանզի որևէ բռնակալ ու նրան սպասարկող բանդա չի խուսափել ժողովրդական վրեժխնդրությունից:

Մարտահրավերն ընդունված է՛

«Ով քնած է` արթուն կացեք,
     Ով արթուն է` ձիեր թամբեք,
     Ով թամբել է զենք կապեցեք,
     ով կապել է` ելեք, հեծեք,
     Հետո չասեք թե մենք քնած
     ԳԱՅԼԸ գող-գող եկավ-գնաց ...»»:

7289 | 13
Facebook