Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանին

11:40, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանին
     Հունիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 43.650 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
     Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
6419 | 0
Facebook