Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում հեռուն չենք գնա». Սերժ Սարգսյան

12:00, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում հեռուն չենք գնա». Սերժ Սարգսյան

Այսօրվա կառավարության նիստին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ելույթով է հանդես եկել: Նախագահի խոսքով` կառավարության ծրագրի հաստատմամբ, ազդարարվում է կառավարության գործունեության նոր շրջափուլը: «Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ կառավարությունն ունի անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Նա նշել է, որ շարունակելու են գործել ավելի միասնական ու կուռ թիմով` հետևողականորեն իրականացնելով արդեն նախանշած ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում ու օրենսդիրում, այնպես էլ ՏԻՄ-երում: «Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,-ասել է նա:
     Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ որպես հանրապետության նախագահ և ՀՀԿ նախագահ, չունի որևէ նախապաշարում, և պատրաստ են աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ:
     Սերժ Սարգսյանը նշել, որ մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանին ու հայ ժողովրդին հղած ուղերձում ինքը մանրամասն ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը, կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրները։ «Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում հեռուն չենք գնա», - ասել է Սերժ Սարգսյանը:

3813 | 4
Facebook