Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացիներին արգելում են մոտենալ կառավարության շենքին. Սերժ Սարգսյանն այնտեղ է

11:20, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Քաղաքացիներին արգելում են մոտենալ կառավարության շենքին. Սերժ Սարգսյանն այնտեղ է

Կառավարության շենքի դիմաց այս պահին լարված իրավիճակ է: Բողոքող քաղաքացիներին նախագահականի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս հավաքվել կառավարության շենքի դիմաց ՝ հորդորելով ավելի ուշ գալ: Անվտանգության աշխատակիցները քաղաքացիներին հայտնել են, որ կառավարություն է ժամանելու Սերժ Սարգսյանը, ինչն էլ առաջացրել է բողոքող քաղաքացիների զայրույթը։ Նրանք անվտանգության աշխատակիցներին ասել են, որ իրենց խնդիրը կարող է միայն Սերժ Սարգսյանը լուծել:
     Նշենք, որ Սերժ Սարգսյանը կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ կամփոփի Կարեն Կարապետյանի կառավարության մինչև օրս կատարած աշխատանքները:

4349 | 2
Facebook