Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը

10:50, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ը խստացնում է երկիր ժամանող միջազգային ավիաչվերթների անվտանգությունը։ «Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ ներքին անվտանգության նախարարության ծրագիրը չի ենթադրում անմիջապես արգելք սահմանել օդանավում նոթբուքերի ու մեծ չափեր ունեցող մյուս էլեկտրոնային սարքավորումների վրա։

Աղբյուրը հաղորդել է, որ անվտանգության նոր պահանջները բավարարել չկարողացող ավիաուղիներում կարող է արգելվել ձեռքի ուղեբեռով էլեկտրոնիկա տեղափոխել։

Եվրոպացի և ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչները Reuters գործակալությանը հայտնել են, որ ավիաուղիները խստացված զննում պետք է սահմանեն 21 օրվա ընթացքում՝ պայթուցիկ սարքեր հայտնաբերելու և 120 օրում ծրագրում նշված բոլոր մյուս պահանջները կատարելու նպատակով, այդ թվում՝ ավիաուղու ուղևորներին ավելի մանրակրկիտ զննելու կետը։

Խստացված միջոցները կարող են ազդել 105 երկրներից 180 ավիաուղիների վրա արդեն այս ամառ։ Միջինում ծրագիրը կվերաբերի օրական 2 հազար թռիչքի։

3449 | 0
Facebook