Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» երիտասարդական նախագիծը

12:45, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» երիտասարդական նախագիծը

Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» երիտասարդական խելահեղ տոն: Շաբաթամուտի երեկոյան միջոցառումները մինչև օգոստոսի վերջ կանցկացվեն «Տապ չկա» խորագրի ներքո.
     «Երիտասարդներն, իսկապես, խելահեղ նախագիծ են պատրաստել, որի շնորհիվ, առաջիկա կիրակիից սկսած, Երևանում այլևս տապ չի լինելու: Խոսքը վերաբերում է մի նախագծի, որը ոչ միայն գունավորելու, զվարճացնելու, այլև զովացնելու է ամառային Երևանի կյանքը»,-կարծում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը::
     «Մեր նախագծի նպատակն է՝ փոխել քաղաքի երաժշտությունը. առաջարկում ենք փոփ, ռոք, ջազ, ֆոլկ՝ սրճարաններում հնչող ու մեր ականջներին «սովոր» երաժշտության փոխարեն: Ծրագրի «կինոբաղադրիչով» փորձելու ենք տարիների ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերը շատ ավելի հասանելի դարձնել հանրությանը: Մեր հիմնական նպատակն է՝ վերացնել շաբաթ և կիրակի օրերն անպայման տանն անցկացնելու ավանդույթը: Այս պահին մենք արդեն գիտենք, թե ինչ կարելի է անել ամառային հանգստյան օրերին: Համերգները կանցկացվեն մայրաքաղաքի Փոքր կենտրոնում՝ Գաֆեսճեան պուրակ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, «Կարապի լիճ», Հյուսիսային պողոտա: Կինոդիտումների վայրն ընտրելիս փորձեցինք, այսպես ասած, «ոտքի տակ» չընկնել ու կազմակերպել դրանք ավելի «ինտիմ» վայրերում՝ «Սիրահարների այգում», Հարավ Արևմտյան թաղամասում, Թումոյի այգում, Գայի արձանի հարևանությամբ: Բոլոր միջոցառումները բացօթյա են ու անվճար»,- նշում է նախագծիհամահեղինակ Շողակաթ Մլքե-Գալստյանը:

Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» երիտասարդական տոն
Հուլիսի 2-ից Երևանում կմեկնարկի «Տապ չկա» երիտասարդական տոն

     Երիտասարդներն ամառային նախագծի ծրագրի մասին տեղեկացնելու են միայն այդ շաբաթամուտին ելույթ ունենալիք խմբի կամ ֆիլմի մասին:
     «Զինվե՛ք լավ տրամադրությամբ, որովհետև հուլիսի 2-ից այլևս «Տապ չկա»,- մեկ անգամ ևս հիշեցրեց մշակույթի նախարարը:

5588 | 0
Facebook